Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Բելգիայում միջին ամսական աշխատավարձը 3300 եվրո է

Բելգիայում միջին ամսական աշխատավարձը 3300 եվրո է
06.10.2015 | 14:33

Բելգիայում միջին ամսական աշխատավարձը կազմել է 3300 եվրո՝ ըստ SPF Economie-ի վիճակագրական տվյալների, հայտնում է Euromag-ը: Ամենից բարձր վարձատրվող աշխատողների շարքում խոշորագույն կազմակերպությունների ղեկավարներն են՝ 9 հազար եվրո ամսական աշխատավարձով: Ցուցակի վերջին տեղերում են մատուցողներն ու բարմենները՝ մոտ 2200 եվրո աշխատավարձով:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ